close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի՝ 2021 թվականի առաջին համարը

Հասարակություն

28 Հունվարի 2021, 11:51
 Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի՝ 2021 թվականի առաջին համարը

Համացանցի վրա այսօրվանից կարելի է ընթերցել «Դրօշակ»ի 2021 թվականի առաջին համարը: «Դրօշակ»ի Առաջնորդողը անդրադառնում է Հայաստանում, Արցախում եւ նրանց շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Եզրակացություն է արվում, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կնպաստեն ազգի ու պետականության առջեւ ծառացած խիստ մտահոգիչ գործընթացների կանխմանը եւ հնարավորությունների դուռ կբացվի առկա ճգնաժամի հաղթահարման համար:

Պաշտոնաթերթը հարցազրույց է անցկացրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Բյուրոյի ներկայացուցիչը հարցազրույցում հանգամանորեն անդրադարձել է հագեցած և դրամատիկ 2020 թվականին հայության կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես և այս իրադարձություններին արձագանքելով ՀՅԴ Բյուրոյի եւ ողջ կուսակցության ծավալած գործունեությանը: Հարցազրույցը պարունակում է հետաքրքրական տեղեկություններ մի շարք կարեւոր հիմնահարցերի մասին, լուսաբանում է կատարվածը եւ անդրադառնում է առաջիկայում իրականացվելիք ծրագրերին:

Շարունակելով առանցքային իրադարձությունների քննարկման շարքը «Դրօշակ»ի էջերում Վարդան Հակոբյանը անդրադառնում է Արցախի դեմ իրականացված վերջին պատերազմից հետո տարածաշրջանային նոր իրողություններին եւ դրանց հեռանկարին: Իր հերթին արեւելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է, ի դեմս Էրդողանի, այսօրվա Թուրքիայի որդեգրած ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականության մասին՝ հարեւան երկրների նկատմամբ, այդ թվում Արցախյան պատերազմում վերջինիս ունեցած դերակատարության վերաբերյալ:

Հայաստանի հասարակական երկփեղկվածության մասին իր մտահոգություններն է շարադրել Արա Նռանյանը, տագնապ հայտնելով երկրում իշխող ուժերի ապազգային քարոզչութան ձևավորած անպատասխանատվության կրավորական մթնոլորտի համար, ինչը այս ճակատագրական ժամանակներում լրջորեն վտանգում է ազգի ու պետության ապագան:

Պատմաբաններ Արմեն Ասրյանը եւ Անի Մելքոնյանը անդրադարձել են 102 տարի առաջ հունվար ամսին կյանքից հեռացած Հայաստանի հիմնադիր Արամ Մանուկյան մարդու, քաղաքացու և պետական գործչի կերպարին զուգահեռներ գծելով մեր օրերի հետ և ընդգծելով առաջնորդի բարոյական, քաղաքական կերպարն ու պատասխանատվության զգացումը: Անի Մելքոնյանը անդրադարձել է նաեւ ճիշտ նույն օրերին կյանքից հեռացած հայության մեկ այլ մեծագույն գործչի, Դաշնակցության Բյուրոյի անդամ Ռոստոմի կերպարին, ում թե կյանքը եւ թե մահը պատմական նշանակություն ունեցան հայության ճակատագրի համար:

«Դրօշակ»ի ներկա համարում տեղ է գտել նաեւ «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանի «ՀՅ Դաշնակցութիւնը եւ Պարսկաստանի Սահմանադրական շարժումը» ուշագրավ հոդվածի 2-րդ և վերջին մասը: Հենվելով տարբեր աղբյուրների վրա Դ. Մելիքյանը բազմակողմանիորեն քննության է ենթարկում անցած դարասկզբին Պարսկաստանում տեղի ունեցած Սահմանադրական հեղափոխության և նրանում Դաշնակցության ունեցած դերակատարության հարցը: Վեր են հանվում այն պատճառները, որոնք թելադրեցին հայ ազգային-քաղաքական առաջնորդող ուժին գործակցելու և վճռորոշ դերակատարություն ստանձնելու հարեւան երկրում ծավալված ժողովրդավարական հեղափոխության մեջ եւ ի հայտ եկած այն առարկայական պատճառներին, որոնք ստիպեցին հայկական կողմից զատվելու հեռանալ այս դատապարտված շարժումից:

ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի նոր տարվա մեկնարկային համարը ընթերցողին կառաջարկի այլ հետաքրքրական նյութեր եւս:

«Դրօշակ»ի 2021թ թիվ 1 համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 1 , հունվար – 2021

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica