«Hi Aliyev». լեհ քաղաքական գործիչը Ալիևի ռազմական հանցագործությունների մասին բրոշյուր է հրատարակել
Աշխարհ

Լեհ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկի նախաձեռնությամբ՝ լույս է տեսել բրոշյուր Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:
Քաղաքական գործիչն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տպաքանակի պատրաստման մասին տեսանյութը`«ողջույններ» հղելով Իլհամ Ալիևին:
Հիշեցնենք, որ Բուչեկը 100 հազարից ավելի ստորագրություն էր հավաքել և ուղարկել Հաագա՝ Ալիևի ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները դատապարտելու համար։ Դրանից հետո լեհ գործչին Ադրբեջանից 50 հազար ԱՄՆ դոլար էին առաջարկել՝ «հակաալիևյան» քարոզչությունը դադարեցնելու համար։
Տեսանյութը՝ հղումով։