close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական, ադրբեջանական և միջազգային մի շարք ԶԼՄ–ներ խեղաթյուրել են Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը Արցախում վարձկանների մասին

Աշխարհ

28 Հունվարի 2021, 10:29
 Թուրքական, ադրբեջանական և միջազգային մի շարք ԶԼՄ–ներ խեղաթյուրել են Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը Արցախում վարձկանների մասին

Երեկ հայտնել էինք, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը ԵԽԽՎ–ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Արցախում սիրիացի վարձկանների գտնվելու  ապացույց չկա։

Թուրքական, ադրբեջանական և միջազգային որոշ ԶԼՄ–ներ իրականում խեղաթյուրել էին գերմանացի դիվանագետի խոսքերը. Մաասը հայտարարել էր, որ ոչ թե վարձկանների մասին ապացույց չկա, այլ այն, որ դեռևս հստակ չէ, թե նրանք ինչպես են մասնակցել, որքան է նրանց թիվը, և ով է դրա համար պատասխանատու։

Գերմանայի ԱԳՆ–ի՝ Արևելյան Եվրոպայի, Հրվ. Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Միխեիլ Զիբերտը իր թվիթերյան էջում սքրինշոթ է հրապարակել և գրել. «Նրանց համար, ովքեր հետաքրքրված են, թե իրականում ինչ է ասել Մաասը»։

«Մեզ հայտնի է, որ սիրիացի զինյալներ են մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Մենք պետք է նշենք, որ դա միակ հակամարտությունը չէ, որին նրանք մասնակցում են. նրանց դերի մասին մենք արդեն գիտենք նաև Լիբիայում։ Ինչ վերաբերում է ԼՂ–ին, ապա, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, պետք է ենթադրել, որ, իրոք, ինչ–որ թվով սիրիացի զինյալներ կան գոտում։ Միջազգային մակարդակով ուսումնասիրվում է, թե ինչպես են նրանք մասնակցում, ինչքան է նրանց թիվը, և ով է դրա համար պատասխանատու։ Սակայն մինչ այժմ դա միանշանակ չի պարզվել»,– նշել էր Մաասը։

Изображение

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ Մաասը այդպես էլ չի հստակեցնում, որ ահաբեկիչները մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդդեմ արցախահայության։ Դրանով նա կասկածի տակ է դնում ԵՄ–ում իր գործընկեր և դաշնակից Ֆրանսիայի և նրա նախագահի, ինչպես նաև ՌԴ–ի հայտարարությունները ահաբեկիչների ներգրավվածության մասին։

Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica