close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իրեն կորցրեց․ Էդ Դուք էի՞ք Շուշիի հարցը տալիս

Քաղաքական

28 Հունվարի 2021, 12:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իրեն կորցրեց․ Էդ Դուք էի՞ք Շուշիի հարցը տալիս

«Էդ Դուք էի՞ք հարցը տալիս, որ ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է, մի րոպե, մի րոպե, Դուք էի՞ք հարց տալիս, որ հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է, Դուք էի՞ք հարցը տալիս»,- Նիկոլ Փաշինյանը այս խոսքերով գրոհեց Yerkir.am-ի թղթակցի վրա, որը Եռաբլուրում նրան հարց ուղղեց ԱԺ ամբիոնից հնչեցրած արտահայտության մասին՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

«Պարո՛ն Փաշինյան, այստեղ ամփոփված են նաև Շուշիի համար ընկած տղերքը, բայց Դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցադրմանը Փաշինյանը 7-8 անգամ հարցով պատասխանեց, թե կոնկրետ ո՞վ էր այդ հարցը տալիս և ավելացրեց՝ ո՞րտեղ է ինքը հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է։

Մեր լրագրողի ճշտմանը, որ հայտարարությունը հնչել է ԱԺ-ում, Փաշինյանն ասաց․ «Մի րոպե, մի րոպե, թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք Դուք անձամբ՝ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»։

Yerkir.am-ի լրագրողը նաև հարցրեց, թե ինչո՞ւ չի լուծվում ռազմագերիների հարցը։ Նիկոլ Փաշինյանն այս հարցն անպատասխան թողեց։

Այս հարցադրումներից հետո լրագրողներին ընդհանրապես մեկուսացրին վարչապետից։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica