close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կոմերսանտը» քարտեզը նկարել է բացարձակ ստերով՝ միայն այն, որը Ադրբեջանին է հետաքրքրում․ Գագիկ Աղաջանյան

Հասարակություն

27 Հունվարի 2021, 16:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կոմերսանտը» քարտեզը նկարել է բացարձակ ստերով՝ միայն այն, որը Ադրբեջանին է հետաքրքրում․ Գագիկ Աղաջանյան

«Կոմերսանտը» Մեղրիով անցնելիք երկաթուղու քարտեզը նկարել է բացարձակ ստերով՝ նկարել է այն ճանապարհը, որը միայն և միայն Ադրբեջանին է հետաքրքրում՝ ըստ Yerkir.am-ի ասաց  «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը՝ մամուլի ասուլիսում մեկնաբանելով եռակողմ պայմանավորվածությամբ նախատեսվող ճանապարհի բացումը, որ ներկայացվում է իբրև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակում։

«Այս քարտեզը սկսել է նույնիսկ մեր մամուլում հայտնվել, ես ապշել եմ, թե ինչի՞ համար․ նայեք ինչ է կատարվում՝ այստեղ վերացրել են այն հնարավոր ճանապարհները, որոնք կան որպես այլընտրանքային։ Ընդհանրապես քարտեզից վերացրել են։ Ինչո՞ւ են վերացրել, որպեսզի սա մարդկանց ուղեղը մտցնեն՝ այդ թվում նաև հայաստանցիների, որ՝ սա է ճիշտը։ Որովհետև սա է տպագրվել և նկարվել։ Իսկ ո՞ւմ սեփականությունն է «Կոմերսանտը»»,-նշեց նա։  

Սա արվել է այն դեպքում, երբ իրական քարտեզը, որ տպվում է Սովետական Միության ժամանակվանից մինչև հիմա, պատկերում է այլընտրանքային բոլոր ճանապարհները։

«Սա է իրական քարտեզը, հլա տեսեք ինչ երկաթուղի գոյություն ունի»,-ասաց Գագիկ Աղաջանյանն ու ցույց տվեց այլընտրանքային այն պատրաստի ճանապարհները, որոնք հենց այսօր էլ կարելի է շահագործել, բայց Ադրբեջանը, քաղաքական նպատակներով, առաջարկել է Հայաստանի շահերը վնասող և Հայաստանը շրջանցող ճանապարհը, և դա ընդունվել է եռակողմ համաձայնությամբ։

Գագիկ Աղաջանյանի մոտ երկրորդ հարցն է առաջանում․ բոլոր հարցերում Ադրբեջանի դիրքորոշումը շատ կոշտ է Հայաստանի նկատմամբ, Ալիևինը՝ հատկապես, և հանկարծ՝ այս ճանապարհի հարցում՝ «մենք Հայաստանին ճանապարհ ենք տալիս դեպի Ռուսաստան», նա տարակուսում է՝ ինչո՞ւ այս մի հարցում բարիացավ։

 «Ինչո՞ւ, որևիցե մեկը մտածո՞ւմ է,  բոլոր հարցերում բացասական լինելով հանդերձ, ինչո՞ւ է սա թույլ տալիս․ որովհետև իրեն այս միջանցքն է պետք օդ ու ջրի պես։ Այս միջանցքը դառնալու է միջազգային պայմանագրի օբյեկտ, հենց ճանապարհը դարձավ միջազգային պայմանագրի օբյեկտ, դրա վերահսկողությունը մեզանից վերանում է՝ դուրս է գալիս, անմիջապես, հլա մի հատ փորձիր փակել՝ հենց վաղը բանակներ կմտցնեն տարբեր երկրներ, ովքեր դրա մեջ շահագրգիռ են։ Միջազգային պայմանագրի օբյեկտ դարձնել քո երկրի ճանապարհը դա կատաստրոֆա է»,-ասաց Գագիկ Աղաջանյանը։

Նա ներկայացրել է նաև, թե որոնք են Հայաստանը Ռուսաստանին կապող և Նախիջևանը Ադրբեջանին կապող այլընտրանքային այն բոլոր ճանապարհները, որոնք հենց այսօր էլ պատրաստ են, կապաշրջափակեին տարածաշրջանը, և որոնց շահագործումը ձեռնտու կլիներ նաև Հայաստանին՝ ոչ միայն Ադրբեջանին։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica