close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարիֆը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար

Քաղաքական

27 Հունվարի 2021, 17:04
 Զարիֆը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար

Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը. ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ:

«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, հարգում և ապահովում է, որ բոլոր ժողովուրդների դավանանքներն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, և մենք այս մասին հստակ արտահայտվել ենք»,- ասել է նա:

Նշելով, որ հակամարտության արդյունքում Իրանը լուրջ վնասներ է կրել, Զարիֆը շեշտել է, որ իր երկիրը պատերազմներ է տեսել և ծանոթ է այն ցավին ու տառապանքներին, որոնք մարդիկ կրում են պատերազմի ընթացքում:

«Իրանը պատրաստ է տրամադրել ցանկացած մարդասիրական օգնություն՝ մարդկանց տառապանքները հաղթահարելու համար: Մենք պատրաստ ենք զարգացնել մեր հետագա հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքականության, տնտեսության, մշակույթի և անվտանգության ոլորտներում»,- ասել է նա:

Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանն ու Հայաստանը մտահոգվելու շատ ընդհանուր պատճառներ ունեն, այդ թվում`ահաբեկիչների ու օտարերկրյա վարձկանների առկայությունը:

Նա նաև հայտնել է իր պատրաստակամությունը`համագործակցել Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում` Կովկասի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու, մարդկանց բարեկեցությունը բարելավելու համար:

«Հուսով ենք, որ տարածաշրջանում այս համագործակցությունը կձևավորվի՝ հաշվի առնելով ժողովուրդների իրավունքները և ուժ չկիրառելու սկզբունքը»,- հավելել է Զարիֆը:

Նշենք, որ Իրանը մշտապես հանդես է եկել տարբեր երկների, այդ թվում՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» օգտին։ Բանն այն է, որ Իրանի հյուսիսում կա բազմամիլիոնոց թյուրքախոս իրանական ծագմամբ բնակչություն՝ ադրբեջանցիներ (պատմական Ատրպատականի ժողովուրդը), որոնց շրջանում Թուրքիան և Ադրբեջանը անջատողականության քարոզչություն են իրականացնում ընդդեմ Իրանի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica