close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Խիթարյանը հաստատվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում

Հասարակություն

27 Հունվարի 2021, 16:56
 Դավիթ Խիթարյանը հաստատվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Սենիկի Խիթարյանի ընտրության արդյունքները: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Նիստին մասնակցել է խորհրդի 24 անդամներից 23-ը: Ռեկտորի պաշտոնի հավակնորդները երեքն էին՝ Դավիթ Խիթարյան, Գագիկ Սարգսյան և Արմեն Գրիգորյան: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 23 անդամների քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Դավիթ Խիթարյան՝ 15 կողմ, Գագիկ Սարգսյան՝ 8 կողմ:

Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունել է Դավիթ Խիթարյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica