close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դրական զարգացումների» ֆոնին՝ ԵՄ-ն զերծ կմնա Թուրքիայի դեմ պատժամիջոցներից

Աշխարհ

27 Հունվարի 2021, 16:07
 «Դրական զարգացումների» ֆոնին՝ ԵՄ-ն զերծ կմնա Թուրքիայի դեմ պատժամիջոցներից

Եվրամիությունը երկուշաբթի՝ դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որոշել է հետաձգել Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները՝ դրական զարգացումների պատճառով:

«Մենք այսօր որոշել ենք պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի դեմ, քանի որ տեսնում ենք, որ կան դրական փոփոխություններ: Այլևս թուրքական նավեր չկան Արևելյան Միջերկրական ծովի վիճահարույց տարածքներում. Թուրքիայի և Հունաստանի միջև նախնական բանակցությունները սկսվել են այս գիշեր Ստամբուլում: Դրանք բոլորը դրական ազդակներ են, որոնց մենք երկար ենք սպասել, և որոնք այժմ չպետք է ստվերվեն պատժամիջոցներով»,- հանդիպումից հետո ասել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, որն անցած շաբաթ այցելել էր Թուրքիա:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն պնդում է, որ Անկարան պետք է կատարի իր դիվանագիտական նախաձեռնությունները, իսկ դաշինքի արտաքին գործերի հարցերով ղեկավար Ջոզեպ Բորելը ասել է, որ պատժամիջոցների շուրջ աշխատանքը շարունակվում է. նշում է Sabah- ը:

«Միջոցառումների ցուցակը պատրաստ չէ: Սակայն հարցը դեռ փակված չէ»,- ասել է նա:

Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ առաջնորդները կազմել են պատժամիջոցների ենթակա թուրք պաշտոնյաների ցուցակ: Մինչ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը փորձում  են կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ, ԵՄ մյուս երկրները՝ տնտեսապես հզոր Գերմանիայի գլխավորությամբ, մինչ այժմ ավելի մեղմ մոտեցում են ցուցաբերել:

Թուրքիան վերջերս հաստատեց, որ ինքը դաշինքի մի մասն է և տեսնում է իր ապագան ԵՄ-ում՝ խոստանալով շարունակել ջանքերը՝ լիարժեք անդամակցության պայմաններ ապահովելու համար: Թուրք պաշտոնյաները նաև նշել են, որ անհամբերությամբ սպասում են առաջընթացի 2021 թվականին և ակնկալում, որ դաշինքը վճռական գործողություններ կձեռնարկի այս ուղղությամբ:

Թուրքիան և Հունաստանը երկուշաբթի սկսել են առաջին անմիջական դիվանագիտական շփումը՝ նախնական բանակցությունների տեսքով, որոնց նպատակը Արևելյան Միջերկրական ծովի տարածքային պահանջների շուրջ իրենց վեճերը լուծելն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica