close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպի ՌԴ մուտքը փետրվարի 1-ից կբացվի

Հասարակություն

27 Հունվարի 2021, 12:42
 Դեպի ՌԴ մուտքը փետրվարի 1-ից կբացվի

Կորոնավիրուսով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել: Մեր բազմաթիվ հայրենակիցներ բարձրացնում էին ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը. այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա նաև սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան:

«Մենք նախորդ տարվանից ՌԴ մեր գործընկերների և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս թեմայի վրա և ահա կարծես ունենք կոնկրետ արդյունք: Գործարկվում է «Ճամփորդիր առանց Կովիդ-9-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդելու դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտային կարգով՝ մինչև մարտի 1-ը: Բայց գործնականում կարծում ենք՝ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս փաստի բերումով չվերթերը կավելանան:

Իր հերթին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան՝ «Ճամփորդում եմ առանց Կովիդ-9-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում: «Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով, և բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը, և քաղաքացին կարողանում է հատել սահմանը»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից:

Հոսանքազրկումներ կլինեն
27 Փետրվարի 2021, 10:22 Հոսանքազրկումներ կլինեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica