close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեւանա լիճը սնող Որոտան եւ Արփա գետերի ակունքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ

Հասարակություն

27 Հունվարի 2021, 10:55
 Սեւանա լիճը սնող Որոտան եւ Արփա գետերի ակունքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ

Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Ցավոք, Քարվաճառի հատվածում են հիմնականում Որոտան եւ Արփա գետերի ջրասնուցման ավազանները։ Սրա հետ կապված բնապահպանական որոշ շրջանակների մեր հայրենակիցներից մտահոգություններ են բարձրացվել, մենք մանրամասն ուսումնասիրել ենք եւ ուղարկել վարչապետի աշխատակազմին եւ պաշտպանական գերատեսչությանը, որպեսզի նրանք ի նկատի առնեն այդ խնդիրներն իրենց հետագա գործողությունների ժամանակ»,-ասաց նախարարը։

Ռոմանոս Պետրոսյանի ներկայացմամբ՝ պատերազմի հետեւանքով շրջակա միջավայրի վնասների ֆինանսական հաշվարկ նախարարությունը չունի, քանի որ բնապահպանության եւ ընդերքի տեսչության իրավասությունն է, բայց վնասները եղել են մի քանի հեկտար անտառային տարածքներում՝ հյուսիս-արեւելյան մասը՝ Արծվաբերդի անտառտնտեսության տարածքներում եւ Սյունիքի մարզի երկու անտառտնտեսությունում՝ Գորիսի եւ Կապանի․ «Որտեղ անմիջական ռազմական գործողություններ են եղել, այդ թվում՝ հակառակորդի հրետակոծության հետեւանքով անտառների զանգվածային հրդեհներ են եղել, մեր փրկարարներն ու նախարարության մասնագետները չէին կարողացել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել»։ Արցախի հարավային հատվածներում, որտեղ եւս լայնածավալ ռազմական գործողություններ են եղել, շրջակա միջավայրի վնասները հայկական կողմը չի կարող հաշվարկել, քանի որ դրանք Ադրբեջանի վերահսկողության տակ են։

Սահմանազատման աշխատանքների հետ կապված նախարարն ասաց՝ Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ մտնող մի շարք արգելավայրեր եւ արգելոցներ սահմանակցում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին՝ արեւելյան եւ արեւմտյան կողմերից․ «Մեր ստորաբաժանման մասնագետների մշտական աշխատանքով հսկողության տակ ենք պահում այդ գործընթացները, որպեսզի այդ հատվածներում մեր արգելոցներ սահմանների խախտումներ չլինեն, այն հատվածների, որոնք մտնում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ, օրինակ՝ Շիկահողի արգելոցը»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica