close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրի մարզում «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

27 Հունվարի 2021, 08:23
 Արմավիրի մարզում «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում. «Հրապարակ»

«Իշխող կուսակցության և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարկա­նիշն օրեցօր նվազում է: Դրան ոչ այնքան ընդդիմությունն է նպաստում՝ Փաշինյանին ուղղված մի շարք մե­ղադրանքներով ու բացահայտումնե­րով, որքան իմքայլականները՝ իրենց պառակտիչ ու հակահայ գործու­նեությամբ և անհոդաբաշխ խոսքով:

Հասկանալու համար, թե մարզերում ինչպիսի տրամադրություններ են «Իմ քայլի» ու Նիկոլ Փաշինյանի նկատ­մամբ, վարչապետն իր թիմակիցներին գցել է դռնեդուռ՝ այս կամ այն միջո­ցառման անվան տակ մարզաբնակնե­րի «բերնի գոլը» հասկանալու համար:

Տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինակ, Գյումրիում էր՝ նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին ներկայացնելու նպատակով, ինչն իր հերթին հարմար առիթ էր՝ հանդիպելու Շիրակի մարզի համայնքապետերի ու 6 գերիների հարազատների հետ: Վերջիններիս հետ հանդիպումը փակ էր, մասնա­վորապես՝ մամուլի համար:

Նման մի փակ հանդիպում էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: Այստեղ էլ մարզպետն ու մարզից ընտրված 3 պատգամավորներն են հանդիպել պատերազմում զոհվածնե­րի հարազատների հետ: Նրանցից մե­կի փոխանցմամբ՝ իրենց նախապես տեղեկացրել էին, որ մարզպետն ու պատգամավորներն այցելելու են զոհվածների ընտանիքներին, բայց հետո, չգիտես ինչու, պլաններն ու հանդիպման ձևաչափը փոխել են:

«Մեզ ասացին՝ գնանք գերեզմանոց, որտեղ կլինեն նաև մարզի ղեկա­վարներն ու պատգամավորները: Գյուղում յոթ զոհ ունենք, մտածե­ցինք՝ որպեսզի յոթի տուն մեկառմեկ չմտնեն, երևի ճիշտ որոշում են կա­յացրել՝ բոլորի հետ գերեզմանատանը հանդիպել: Բայց շատ զարմացանք, երբ գերեզմանատանն ամբողջ գյուղին տեսանք: Տպավորություն ստացա, որ նախընտրական հավաք են կազմա­կերպել՝ հասկանալու համար, թե ինչքան մարդ կարող են իրար գլխի հավաքել: Ճիշտ է՝ զոհվածների շի­րիմներին խոնարհում ու խնկարկում եղավ, բայց մի տեսակ չհավատացի, որ այցի նպատակը հենց դա էր: Ինչ-որ ծպտված բան կար դրա տակ»,- ասաց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica