close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիշատակի և ոգեկոչման օր Աբովյան քաղաքում

Մշակույթ

26 Հունվարի 2021, 23:08
 Հիշատակի և ոգեկոչման օր Աբովյան քաղաքում

«Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում՝ նվիրված պատերազմում անմահացած հայորդիներին։ Այն տեղի է ունենալու հունվարի 28֊ին՝ Հայոց բանակի օրը։

Վերոնշյալ օրը՝ ժամը 12։00֊ին, քաղաք Աբովյանի «Անմար կրակ» հուշահամալիրում կդրվեն մեր հերոսների լուսանկարները, որպեսզի ցանկացողները օրվա ընթացքում կարողանան ծաղիկներ խոնարհել։

Իսկ ժամը 16։00֊ին՝ Սարալանջ թաղամասի Տրդատ Մեծի զբոսայգում տեղի կունենա միջոցառում, որտեղ  մեզ կմիանան «Արդվին», «Անդոկ», «Ժայռ» ազգագրական համույթները, ինչպես նաև քաղաք Աբովյանի դպրոցների պարային խմբեր։ Միասին կպարենք «Քերծի», «Կարնո Քոչարի» և «Յարխուշտա», որից հետո մոմավառության երթով՝ հոգևոր առաջնորդների գլխավորությամբ, կշարժվենք «Անմար կրակ» հուշահամալիր՝ մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար։

Բոլոր քայլերը համաձայնեցված են ՏԻՄ֊ի հետ։

«Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը հայրենասերների միավորում է, որը չունի որևէ քաղաքական ուղղվածություն։ Կազմակերպությունը ձևավորվել է 2020թ. սեպտեմբերի 28֊ին՝ ինքնաբուխ ձևով։ Հունվարից ներկայանում է որպես սոցիալական հասարակական կազմակերպություն ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը եղել և մնում է սահմանի, սահմանապահի ընտանիքների և տեղահանված հայրենակիցների կողքին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica