close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փետրվարի 3–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Քաղաքական

26 Հունվարի 2021, 22:52
 Փետրվարի 3–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության որոշմամբ փետրվարի 3-ին ժամը 11:00-ին, կգումարվի  Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի բաժնում։

 Որոշման մեջ ասվում է.

«Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2021 թվականի փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

2. Հայաստանի Հանրապետության   Ազգային  ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝

1) «2021 թվականի փետրվարի 3-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի  արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի  մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica