close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անձնագիրն իմ ձեռքում է եղել նոյեմբերի 7-ից. ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. սկանդալային բացահայտման հեղինակը՝ ԱԳՆ-ին

Քաղաքական

26 Հունվարի 2021, 20:39
 Անձնագիրն իմ ձեռքում է եղել նոյեմբերի 7-ից. ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. սկանդալային բացահայտման հեղինակը՝ ԱԳՆ-ին

 «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, ՀՀ-ում անհասկանալի պայմաններում անցանկալի անձ հայտարարված և արդեն տևական շրջան Ղազախստանում գտնվող Անդրանիկ Հովհաննիսյանը, ով այսօր հանդես էր եկել սկանդալային բացահայտումով, հակադարձել է ՀՀ ԱԳՆ-ին, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջապես արձագանքեցին, բայց ավելի լավ կլիներ լռեին։

Պարզվում է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է, որ նա շտապ հերքի այն տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր:

Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. Հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 2020թ. Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք հատուկ նպատակով՝ հափշտակել Փաշինյանի անձնական իրերը:

Իսկ հիմա ավելի լուրջ։

– Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.

– Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.

– Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի մասին։

Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ խելքի՛ եկեք»:

Տես նաև՝ «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը:

Տես նաև՝ ՀՀ վարչապետի՝ մամուլում շրջանառվող անձնագիրը իրականն է, այն չեղարկվել է. ԱԳՆ-ի հաստատումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica