close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ վարչապետի՝ մամուլում շրջանառվող անձնագիրը իրականն է, այն չեղարկվել է. ԱԳՆ-ի հաստատումը

Քաղաքական

26 Հունվարի 2021, 19:19
 ՀՀ վարչապետի՝ մամուլում շրջանառվող անձնագիրը իրականն է, այն չեղարկվել է. ԱԳՆ-ի հաստատումը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ այն, ինչպես նաև մյուս 13 հափշտակված անձնագրերը չեղարկվել են:

«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշեց Նաղդալյանը:

Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, ՀՀ-ում անհասկանալի պայմաններում անցանկալի անձ հայտարարված և արդեն տևական շրջան Ղազախստանում գտնվող Անդրանիկ Հովհաննիսյանը սկանդալային տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Իսկ թե ինչու՞ է ՀՀ արտգործնախարարությունը հենց այս պահին հայտարարում այդ «գողոնի» մասին, կամ ինչու՞ սոցցանցում գրելու անսահման մեծ հակումներ ունեցող Փաշինյանը գողացված դուխիների, ժամացույցի և վարորդական իրավունք վկայականի հետ մեկտեղ չէր վկայակոչել նաև գողացված անձնագրերը՝ մնում է առեղծված:

Տես նաև՝ «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica