close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Լիբիայում խոշոր նավահանգիստ է կառուցում, որի շնորհիվ երկրի տնտեսությունը կհայտնվի նրա ձեռքում

Աշխարհ

26 Հունվարի 2021, 17:37
 Թուրքիան Լիբիայում խոշոր նավահանգիստ է կառուցում, որի շնորհիվ երկրի տնտեսությունը կհայտնվի նրա ձեռքում

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Լիբիայում ամենամեծ լոգիստիկ կենտրոնի կառուցման մասին, որի միջոցով կիրականացվի Աֆրիկայի հետ Թուրքիայի ամբողջ առևտուրը: Միևնույն ժամանակ, բուն Լիբիայում տեղի է ունենում տնտեսության ամբողջական հատվածների սիստեմատիկ բռնագրավում թուրքերի կողմից. հայտնում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը։

«Թուրքերը կա՛մ վերահսկում են լիբիական ընկերությունները՝ դրանք դուստր ձեռնարկությունների վերածելով (խոսքը երկրի՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից վերահսկվող տարածքի մասին է), կա՛մ դրանք ուղղակի քամում են:

Հաշվի առնելով, որ պետական ապարատի բոլոր առանցքային դիրքերն արդեն զբաղեցնում են Անկարայի կողմից ամբողջությամբ վերահսկվող մարդիկ, Լիբիայի ճակատագիրը, որը ժամանակին մայրցամաքի ամենահարուստ երկրներից էր, նախանձելի չէ: Ի դեպ, նույնը ժամանակի ընթացքում տեղի կունենա Բաքվի հետ: Պատահական չէ, որ առաջին բանկը, որը հայտարարել է, որ գործելու է Շուշիում, ոչ թե ադրբեջանական է, այլ թուրքական` Ziraat Bank–ը»,- նշում է Կոտենոկը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica