close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ է՛ն, որ «Նիկոլ» էին գոռում՝ դրանք տղամարդ չեն․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

26 Հունվարի 2021, 15:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ է՛ն, որ «Նիկոլ» էին գոռում՝ դրանք տղամարդ չեն․ Վազգեն Մանուկյան

Մենք կորցրինք ոչ միայն տարածք ու բանակ, մենք կորցրինք մեր տղամարդկությունը՝ է՛ն, որ «Նիկոլ» էին գոռում, դրանք տղամարդ չեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։

Նրա համոզմամբ՝ դա քաղաքական հարց չէ, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա:

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ մենք հիմա Կովկասում թույլ, չպաշտպանված, մեր տղամարդկությունը կորցրած, փոքր մի ժողովուրդ ենք։ Այսինքն, ըստ նրա, Նիկոլն է փորձում  ջնջել մեր վերջին 100 տարվա պատմությունը, բայց իրենք թույլ չեն տալու:

Վարչապետի միասնական թեկնածուն կանխատեսում է, որ եթե վաղը Ռուսաստանը թուլանա, այս տարածաշրջանում կլինի մոտավորապես այն, ինչ եղավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Նաեւ Թուրքիան կարող է կործանվել, որովհետեւ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը եւ ներքին պոռթկումները կարող են բերել դրան, բայց մենք ոչ մի բանից չենք օգտվի: Մենք բացի վնասից, օգուտ ունենալ չենք կարող, որովհետեւ ում հետ լինել, կախված է նրանից, թե դու ուժ ունե՞ս, թե՞ չունես: Մենք պետք է նորից ունենանք տարածաշրջանի ամենահզոր բանակը, մեզ հետ պետք է հաշվի նստեն և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica