close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԳԿ-ն հրատապ օգնություն է տրամադրում Հայաստանում գտնվող՝ հակամարտությունից տուժած մարդկանց

Հասարակություն

26 Հունվարի 2021, 16:35
 ՊԳԿ-ն հրատապ օգնություն է տրամադրում Հայաստանում գտնվող՝ հակամարտությունից տուժած մարդկանց

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել`օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով  արագ արձագանքել Կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են օրինակ, անասնակեր, սարքավորումներ և նյութեր` տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր անասնագոմեր կառուցելու և այլն:

«Ծրագիրը կարևոր է, քանզի այն արագ արձագանքման հնարավորություն է ընձեռում, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», - նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն:  

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից 55 000 կով և 60 000-ից 90 000 մանր եղջերավոր կենդանիներ:

ԱԶԴ
8 Մարտի 2021, 12:30 ԱԶԴ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica