close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա Արցախ՝ չկա Ռուսաստան, սա դիտավորյալ պարտված պատերազմ էր․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

26 Հունվարի 2021, 14:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա Արցախ՝ չկա Ռուսաստան, սա դիտավորյալ պարտված պատերազմ էր․ Վազգեն Մանուկյան

Սա իսկապես սպանդանոց էր, դիտավորյալ պարտված պատերազմ՝ ըստ Yerkir.am-ի արձանագրեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։

Նա վստահ է, որ չի կարող հիմարությունների շարանը այսքան հետևողական լինել․ սա դիտավորյալ պարտված պատերազմ էր։  

«Ո՞րն էր դիտավորության նպատակը․ նպատակը Արցախից ազատվելն էր»,-եզրակացրեց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ այդ շարժումը նոր չէր՝ 2008 թ-ի ընտրությունների ժամանակ էլ անընդհատ «ղարաբաղցի-հայաստանցի», «Ղարաբաղը մեզ համար բեռ է» և այլ արտահայտություններ էին հնչում։

«Կար օրինաչափություն․ նույնը կատարվեց Ուկրաինայում, նույնը կատարվեց Վրաստանում․ երկրները պետք էր պոկել Ռուսաստանից»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյան համոզմամբ՝ Ռուսաստանի հետ մեզ կապող ամենամեծ պարանը Արցախի հարցն էր․ չկա Արցախ, չկա Ռուսաստան, Անդրկովկասը լրիվ անցնում է Թուրքիայի տիրապետության տակ։

Նա նշեց, որ այս խնդիրն էր լուծվում և շարունակում է այդ խնդիրը լուծվել։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica