close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա պատերազմ չէր, սա սպանդանոց էր՝ մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

26 Հունվարի 2021, 14:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա պատերազմ չէր, սա սպանդանոց էր՝ մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին․ Վազգեն Մանուկյան

Պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով ոչ թե պարտվեց Շուշին, այլ Շուշին հանձնեցին թշնամուն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։

«Պաշտպանության նախարարն իր հարցազրույցում ասում է, որ կանոնավոր չէին կարողանում կառավարել բանակը․ ճիշտ է ասում՝ բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից որ մենք արդեն դուրս էինք եկել, էդ մոբ ռեսուրսը տանում էին անտառ, ասում՝ ձեզնից մեկը հրամանատարն է ու թողնում, գնում էին։ Սա պատերազմ չէր, սա սպանդանոց էր՝ մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին․ ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկություն է արել պատերազմը կանգնեցնել, չեն համաձայնել։

«4-րդ օրը շտաբի պետը և Արցախի ղեկավարությունը առաջարկում էին պատերազմը կանգնեցնել, գնալ զիջումների, բայց դադարեցնել պատերազմը, չհամաձայնեցին»,-հիշեցրեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica