Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուս զբոսաշրջիկների վրա
Տարածաշրջան

Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում տղամարդը դանակով հարձակվել է Ռուսաստանի երեք քաղաքացիների վրա: Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 25-ին, հայտնել է տեղական Habertürk օրաթերթը:
«Տուժածներին ուղարկել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նախնական տվյալներով՝ հարձակվողը աղբ հավաքող է»,- ասել է գործակալության աղբյուրը:
Հարձակվողը բերման է ենթարկվել: Ենթադրաբար, նա հոգեկան խնդիրներ ունի:
Տեսախցիկները նկարահանել են երեք ռուսների վրա հարձակումը: Habertürk-ը նշում է, որ տղամարդը նախ փող է պահանջել ռուսներից, իսկ երբ նրանք հեռացել են, վազել է նրանց հետևից և հարձակվել: