close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան պատրաստվում է հարձակվել Իրաքի վրա. Էրդողանն արդեն սպառնացել է

Տարածաշրջան

26 Հունվարի 2021, 15:37
 Թուրքիան պատրաստվում է հարձակվել Իրաքի վրա. Էրդողանն արդեն սպառնացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հենակետերի վրա իր երկրի շարունակական օդային հարվածների ֆոնին, սպառնացել է հարևան արաբական հանրապետությունում թուրքական բանակի նոր գործողությամբ: Այս անգամ Անկարան մատնանշել է Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Նայնավա (Նինվե) նահանգի Սինջար շրջան ներխուժելու նախապատրաստական գործողությունները:

Էրդողանը շեշտել է, որ պատրաստ է համատեղ գործողություններ իրականացնել ինչպես Բաղդադի կենտրոնական կառավարության, այնպես էլ Էրբիլում քրդական տարածաշրջանային ինքնավարության իշխանությունների հետ:

«Թուրքիան միշտ պատրաստ է Իրաքի հետ համատեղ գործողություններ իրականացնել ՔԱԿ-ի դեմ, բայց մենք չենք կարող բացահայտորեն հայտարարել այդ գործողությունների օրը»,- Ստամբուլում լրագրողներին ասել էր թուրք նախագահը:

«Մենք մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ այնտեղ»,- հավելել է Էրդողանը։

«Bir gece ansızın gelebiliriz - Մենք մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ այնտեղ» արտահայտությունը Թուրքիայում սպառնալիքի նշան է։ Թուրքիան իր տարբեր (ռազմական) գործողություններից առաջ գրեթե մշտապես բարձր մակարդակով նման արտահայտություն է  անում, որը նշանակում է՝ սպասվող հարձակման ծրագրեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica