close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խմբագիրը որոշել է Ազգային ժողովն ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության․ Ղազինյան

Քաղաքական

26 Հունվարի 2021, 13:57
 Խմբագիրը որոշել է Ազգային ժողովն ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության․ Ղազինյան

Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին: Վախենում է, շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս իշխանություն չի լինելու, գիտի, որ լավագույն դեպքում ցմահ նստելու է ԱԱԾ մեկուսարանում, գիտակցում է, որ սա հասկանում են նաև ուժային կառույցների ղեկավարները, դատախազը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության և ըստ էության՝ ինքնասպանության:

Իսկ ի՞նչ են մտածում սպանդանոց գնացող գառների դեմքով պատգամավորները, նրանք գոնե գիտակցո՞ւմ են, որ իրենց հերթական անգամ օգտագործում են, շահագործում՝ անձնական ստրուկների նման, հասկանո՞ւմ են, որ լավագույն դեպքում նրանցից մի քանիսը կհայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ մնացածին ուղղակի կուղեկցեն ԱԱԾ մեկուսարան՝ երկարաժամկետ վաստակած հանգստի:

Առավել նվիրյալներին կուղարկեն արտերկրներ՝ երաշխավորելով ապահով ու անվտանգ միջավայր, իսկ մնացածին ինչպես արդեն ասեցի:

Ի՞նչ են մտածում «Իմ քայլի» պատգամավորները, մտածում ե՞ն առհասարակ, թե՞ ստրուկներին տրված չէ մտածելու իրավունք»,-գրել է Արթուր Ղազինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica