close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անդրանիկ Քոչարյանենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Սարգսյանի ոչ մի բանն էլ չարժեն․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

26 Հունվարի 2021, 12:10
 Անդրանիկ Քոչարյանենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Սարգսյանի ոչ մի բանն էլ չարժեն․ Սեյրան Օհանյան

Մեր երկրի այսօրվա իրավիճակը կախված է ինչ-որ մեկ տնի՞ց, Անդրանիկ Քոչարյանը թող գնա մտածի. Yerkir.am-ի և մի քանի այլ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունն ի՞նչ բիզնես միջոցներով է կառուցել։

«Իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն Նա մեկ կոչով ազգ է համախմբել, մահապարտների ստորաբաժանումներ ձեւավորել, ի՞նչ է արել Ազգային ժողովը երկիրը համախմբելու համար։ Ի՞նչ է արել պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը՝ իր կազմով, որը քննում էր բոլոր գեներալներին, որ գնան՝ զինկոմիսարիատների, պաշտպանության նախարարության հետ զորահավաքը մինչեւ վերջ իրականացնեն։ Նրանք չեն մոբիլիզացրել ազգին»,- նշեց նա։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ մեր ազգի ամբողջ պատմության ընթացքում կարմիր թելով գնացել է՝ վտանգի պահին մենք միասնական ենք: «Այս պատերազմի ժամանակ այս ղեկավարությունը՝ համապատասխան իրենց կառույցներով, ջարդեցին մեր այդ առանձնահատկությունը, մեր գաղափարական հենքը։ Թող գնան՝ դրա մասին մտածեն»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Հիշեցնենք, որ  Սեյրան Օհանյանն անդրադարձել էր նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե 2015 թ․-ին ընդունված նոր Սահմանադրությամբ՝ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից։ Ըստ Օհանյանի՝  ՍԴ փոփոխությունները 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ իրեն չեն կաշկանդել։

 

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica