close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի․ «168 ժամ»

Մամուլի տեսություն

26 Հունվարի 2021, 08:59
 Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի․ «168 ժամ»

«Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ: Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ: Պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի: Մեկ տարվա ընթաց­քում պարտքն ավելացել է 8,8 տո­կոսով:

Պարտքի աճը շատ ավելի մեծ է դրամով արտահայտված: Հաշվի առ­նելով դրամի թուլացումը՝ պարտքի աճը մեկ տարում կգերազանցի 18 տոկոսը:

Հիշեցնենք, որ դրամի թուլացումը բացասական գործոն է պարտքի սպասարկման համար: Պարտքի մեծ մասը տարադրամով է, և ազգային արժույթի արժեզրկումը ծանրաց­նում է դրա սպասարկումը: Դրամի թուլացման հետևանքով ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ լինում պարտքը սպասարկելու համար: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են: Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք վճարում է պետական բյուջեն: Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով կառավարության պարտավորությունները գերազանցում են 7,5 մլրդ դոլարը: Անցած տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 677 մլն դո­լարով կամ գրեթե 10 տոկոսով: Սակայն սա, ըստ ամենայնի, այն ամբողջ աճը չէ, որն անցած տարի տեղի է ունեցել կառավարության պարտավորություններում: Ինչ-ինչ պատճառներով, գոյացած պարտավորությունների մի մասը հավանաբար պետական պարտքի ցուցանիշներում կներառվի ավելի ուշ:

Եղան տեղեկություններ, որ կառա­վարությունը ևս 1 մլրդ դոլարը գերա­զանցող պարտք է կուտակել արցախյան պատերազմի ժամանակ գնված ռուսական զենքի դիմաց: Պատերազմի ժամանակ կառավա­րությունը ձեռք է բերել մեծ քանա­կությամբ զենք-զինամթերք: Հասկա­նալի պատճառներով, դրա համար վճարումներ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Զենքը ձեռք է բերվել ապառիկով, որի դիմաց մեծ պարտք է կուտակվել:

Քանի որ մեր պետական բյուջեն ի վիճակի չէ միանգամից վճարել այդ գումարները, ենթադրվում է, որ դրանք կձևակերպվեն որպես պե­տական պարտք: Սպասվում էր, որ այդ մասին փաստաթուղթ կստո­րագրվի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այ­ցի ընթացքում: Սակայն այդ մասին այդպես էլ որևէ պաշտոնական տե­ղեկատվություն չեղավ:

Ըստ էության, դեռևս չճշտված հարցեր կան, որոնք հավանաբար կհամաձայնեցվեն առաջիկայում: Բայց դրանից, բնականաբար, ոչինչ չի փոխվում:

Էական չէ ռուսական զենքի ձեռք­բերման դիմաց գոյացած պարտավորությունները պետական պարտքի մեջ կներառվեն մեկ կամ մի քանի ամիս առա՞ջ, թե՞ հետո: Եթե հայտարարված տեղեկատվությունը ճիշտ է, ապա, երբ էլ դա տեղի ունենա, պե­տական պարտքը միանգամից կա­վելանա:

Հավանաբար նաև դա էր նկատի ունեցել Ֆինանսների նախարարությունը 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամա­նակ. երբ ներկայացրել էր կանխատեսումներ, որոնց համաձայն, 2020 թ. վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի: Սա­կայն այդպես չեղավ: 2020 թ. վերջին պետական պարտքը ոչ թե հասավ 8 մլրդ 850 մլն դոլարի, այլ մոտեցավ 8 միլիարդի: Հազիվ թե կարելի է կար­ծել, որ տարեվերջից ընդամենը 2 ամիս առաջ Ֆինանսների նախարա­րությունը կարող էր իր կանխատե­սումներում այդպիսի մեծ շեղում թույլ տալ:

Նշանակում է դրա համար եղել են ինչ-որ պատճառներ, որոնք կարող էին կապված լինել ձեռք բերված ռու­սական զենքի դիմաց նոր պարտքի ձևակերպումների հետ:

Առաջին անգամը չէ, որ Հայաստա­նը վարկով զենք է գնում Ռուսաստա­նից: Նախկինում էլ այդպիսի առիթ­ներ եղել են: Սակայն ոչ երբեք 1 մլրդ դոլարի չափով:

1 միլիարդը հսկայական նոր ծան­րություն կլինի պետական պարտքի ու պետական բյուջեի վրա: Հատկա­պես որ, պարտքերի աճը միայն դրա­նով չի սահմանափակվում:

Բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար ամեն տարի կառավարու­թյունը ոչ փոքր գումարներ է ներգ­րավում արտաքին ու ներքին աղբ­յուրներից: Անցած տարի դրա արդ­յունքում կառավարության պարտքն ավելացավ շուրջ 677 մլն դոլարով: Այս տարի ևս կավելանա. 2021 թ. բյուջեով նախատեսված է 341 մլրդ դրամի դեֆիցիտ, որը պիտի լրացվի պարտքերի հաշվին: Կառավարությունը պարտքն ավե­լացնում է ինչպես արտաքին, այն­պես էլ ներքին միջոցներով:

Անցած տարի արտաքին պարտքը համալրվել է 298 միլիոնով: Եվս 375 միլիոնով աճել է ներքին պարտքը: Կառավարությունը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացնում ներքին պարտքը՝ մեծացնելով դրա սպասարկման ճնշումը պետական բյուջեի վրա­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica