Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58, մահվան՝ 10 նոր դեպք
Առողջապահություն

Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 094 -ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 3047 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 932, փաստացի բուժվողներինը՝ 7362 (մեկ օրում նվազել է 176-ով): Մեկ օրում արվել է 779 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 637 544 թեստ: