Դավիթ Բաբայանը հանդիպել է Սփյուռքին անշնորհակալ հանձնակատարի հետ
Արցախ

Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից 44 օրյա պատերազմի ընթացքում Հայաստան ուղարկված հումանիտար օգնության մասին Զարեհ Սինանյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցներում դժգոհել էր ասելով, որ հումանիտար օգնությունն անկազմակերպ է հավաքվել:
44 օր տևած պատերազմի ընթացքում այդպես էլ ո՛չ քնապարկերն են Հայաստանից հասել ռազմաճակատ, ո՛չ էլ բժշկական սարքավորումներն են ուղարկվել հիվանդանոցներ։
Սփյուռքի հանդեպ անշնորհակալ լինելով հանդերձ Զարեհ Սինանյանը հունվարի 23-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ և քննարկել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը երկուստեք կարևորել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդումը։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ օգոստոսի 4-ին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ասել էր թե՝ Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև քրիստոնյա արաբների ու ասորիների համար: