close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիլիթ Մակունցը չի հերքում, որ նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Քաղաքական

24 Հունվարի 2021, 21:52
 Լիլիթ Մակունցը չի հերքում, որ նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքում, որ նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Նա «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ նման քննարկում կա, բայց դեռ վերջնական որոշում չկա։

«Օրակարգում կա նման հարց, սակայն վերջնական, երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում եւս կլինի»,- ասաց Մակունցը։

Դիտարկմանը, թե Մակունցը տիրապետում է անգլերենին, սակայն ունի՞ արդյոք դիվանագիտական համապատասխան փորձ և գիտելիք, Մակունցը պատասխանեց. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով եւ քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որեւէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարեւոր է, սակայն որոշ դեպքերում  ամենաառաջնային դերակատարումը չունի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էր հայտնել Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica