close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերանը փակելու» նոր գործիք կունենա․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Հունվարի 2021, 09:12
  Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերանը փակելու» նոր գործիք կունենա․ «Հրապարակ»

«Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ առաջարկելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անել և ԱԺ նախագահին լիազորել՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»:

ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ուշագրավ լրացումներից մեկն էլ այն է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica