close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի մի շարք տարածքների և ռազմավարական դիրքերի հանձնումը Ադրբեջանին որևէ փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պաշտոնական պատասխանը

Քաղաքական

22 Հունվարի 2021, 21:28
 Սյունիքի մի շարք տարածքների և ռազմավարական դիրքերի հանձնումը Ադրբեջանին որևէ փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պաշտոնական պատասխանը

Կառավարույթունից պաշտոնապես վստահեցնում են, որ նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր: Կառավարության հասարակայնույթան հետ կապերի վարչությունից այդ մասին պաշտոնական նամակով հայտնել են, ի պատասխան Երկիր Մեդիայի գրավոր հարցման: 

Տեղեկություն ստանալու մեր մեր հարցման երկորրդ բաժնով հետաքրքրվել էինք, թե ինչու՞ չի հրապրակվում Ալիեւի, Պուտինի ու Փաշինյանի համատեղ հայտարարության բնօրինակ փաստաթղթի լուսապատճենը, ինչպես եղավ, հունվարի 11-ից անմիջապես հետ՝ համապատասխան փաստաթղթղի ստորագրված բնօրինակի լուսապատճենի հրապարակմամբ:

Կառավարույթունը ներկայացրել է Վարչապետի պաշտոնական կայքի այն բաժինը, որտեղ հրապարկված է Պարտությայն հայտարարության լուսապատճենը: Այս դեպքում, սակայն, հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին հրապարակված Հայտարարության տեքստի մեջ այս ակտիվ հղումը վարչապետի պաշտոնական կայքում հայտնվել է մեր հարցումից հետո միայն: Ինչպես 2020թ.-ի նոյեմբերի 10-ին, այնպես էլ մեր հարցումը ձևակերպելու պահին՝ հունվարի 15, 2021 վստահաբար հաստատում ենք, որ Հայտարարության բնօրինակի լուսապատճեն տեղադրված չէր պաշտոնական որևէ կայքում: 

Մեկ այլ հատկանշական հանգամանք, որ փաստվում է այս պատասխանով. Կառավարությունը հաստատում է, որ Հայտարարությանը կից այլ փաստաթղթեր, հավելվածներ չկան, հետևապես նոյեմբերի 10-ից հետո իրականացված բոլոր գործողությունները արվում են՝ հիմք ընդունելով միմիայն այս Հայտարարություն-փաստաթուղթը: Իսկ սրա մեջ որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին հարակից շրջանների, սահմանազատումների մասին: 

Փաստորեն, հայկական զինված ուժերի նահանջն այդ ուղղույթամբ, ռազմավարական դիրքերը թողնելը, Սյունիքի հայկական մի շարք գյուղերի, մայրուղիների հանձնումը Ադրբեջանին կատարվել է առանց որեւէ փաստաթղթային ապահովման: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ եղել են բանավոր համաձայնություններ: Իսկ այդ բանավոր համաձայնությունների ամբողջական ծավալը հայ հասարակությանը հայտնի չէ, քանի որ չի ամրագրված որեւէ փաստաթղթով, հետևապես նաև իրավական հիմք չունի: 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica