close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ

Աշխարհ

22 Հունվարի 2021, 20:31
 Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ

Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր և մտել էր Իսրայելի օդային տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը միջադեպի ողջ ընթացքում հետևել է անօդաչու թռչող սարքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը հավելել է, որ կշարունակի կանխել Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica