close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր

Քաղաքական

22 Հունվարի 2021, 16:00
 Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Արտակ Բեգլարյանը, արդյունավետ համարելով ԿԽՄԿ առաքելության ներգրավվածությունը առկա որոշ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում, հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից՝ ընդգծելով կառույցի կարևոր դերակատարությունն այդ կենսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո:

Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն աջակցելու պետական հաստատություններին տարբեր մարդասիրական հիմնախնդիրների լուծման ու տեղական կարողությունների զարգացման հարցում:

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ և երկուստեք կարևորելով համակարգված ջանքերն առկա մարդասիրական հիմնախնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica