Սաուդյան Արաբիան ունի տարածաշրջանում ամենավտանգավոր զենքը. Իրան
Տարածաշրջան

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաքայե Համանեն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան կոալիցիայի ձևավորման կողմնակից է`աջակցելու համար հարևան երկրների դեմ պատերազմին` ունենալով ամենավտանգավոր զենքը մերձավորարևելյան շրջանում: Այս մասին հունվարի 20-ին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ Իրանի արտգործնախարարության՝ Համանեն նշել է, որ Սաուդյան Արաբիայի ապակառուցողական և ապակայունացնող դերի արձանագրումը տարածաշրջանում և հարևան երկրների դեմ ռազմական կոալիցիաները հանգեցրել են միլիոնավոր խաղաղ բնակիչների կոտորածի և Եմենի ենթակառուցվածքային օբյեկտների մեծ մասի ոչնչացման:
Իրանի դեսպանը շեշտել է, որ այդ պատճառով ՄԱԿ-ում այս երկրի դեսպանի ներկայությունը, որպես դիտորդ խաղաղության և զինաթափման հարցերով Ժնևի խորհրդաժողովում, անտեղի է և հակասում է ՄԱԿ-ի նպատակներին ու խնդիրներին: