ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԻՊ-ը ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
Տարածաշրջան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ուրբաթ առավոտյան ստանձնել է Բաղդադի կենտրոնական շուկայում հինգշաբթի տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Տեղեկատվությունն իր Telegram ալիքում հրապարակել է «Իսլամական պետության» հետ կապված Amaq լրատվական ծառայությունը:
Հաղորդվում է, որ հինգշաբթի Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ, ևս 110-ը վիրավորվել է: Նշվում է, որ երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել են պայթուցիկով լցված բաճկոնները Բաղդադի կենտրոնում գտնվող Թարան հրապարակի շուկայում: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մեծ թվով վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: