close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հրահանգել է գործ կարել Վահե Հակոբյանի վրա․ Սյունիքում մերժվելու հետևանքը․ Politik

Քաղաքական

22 Հունվարի 2021, 11:56
 Փաշինյանը հրահանգել է գործ կարել Վահե Հակոբյանի վրա․ Սյունիքում մերժվելու հետևանքը․ Politik

Politik.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ Սյունիքի մարզում իրենց դիմավորել են, որպես դավաճանների և որ վարչապետը չի կարողացել մուտք գործել մարզ։ Խայտառակ պարտությունից հետո Սյունիքը միակ մարզն էր, որտեղ մերժեցին Փաշինյանին։ Ինչպես և սպասելի էր, իշխանությունները պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Փաշինյանին մերժած համայնքի ղեկավարիների նկատմամբ և մասնավորապես նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանի նկատմամբ։ Իրավապահներն արդեն անհրաժեշտ հրահանգները ստացել են և սկսել են Վահե Հակոբյանի վրա գործ կարելու գործընթացը։

Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբայնի դեմ գործընթացը սկսել՝ թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը, որն, ըստ իշխանությունների, պետք է ստիպի Փաշինյանին ընդդիմացող սյունեցիներին նահանջել։

Անօրինական գործընթացը, որը սկսելու են իշխանությունները, ավելորդ ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի Հայաստանին սպառնացող վտանգների վրա։ Նա պատրաստ է անգամ կաթվածահար անել տնտեսությունը (ԶՊՄԿ-ում և փոխկապակցված ընկերություններում չորս տասնյակ հազարի հասնող մարդ է աշխատում) միայն թե փորձի վրեժխնդիր լինել իր դավաճանությունը չընդունած գործիչների նկատմամբ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica