close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զորացրվածների զինգրքույկներում չեն ամրագրում պատերազմին մասնակցած լինելու փաստը․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Հունվարի 2021, 09:17
  Զորացրվածների զինգրքույկներում չեն ամրագրում պատերազմին մասնակցած լինելու փաստը․ «Հրապարակ»

Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։ Բանն այն է, որ վարորդները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակից եւ չեն օգտվում զինվորների համար նախատեսված արտոնություններից։ Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո էլ էր այս թեման մեծ աղմուկ բարձրացրել, երբ զինգրքույկներում չէին ամրագրում, որ զինվորները մասնակցել են պատերազմական գործողություններին, եւ միայն այդ մասին մամուլի բարձրացրած աղմուկից հետո էին շտկումներ արվում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica