close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայրենիքի փրկութեան շարժման» մասնակիցները շարունակում են պահանջել Փաշինեանի հրաժարականը՝ ի նշան պայքարի ու բողոքի՝ գիշերելով Հանրապետութեան հրապարակում

Քաղաքական

21 Հունվարի 2021, 20:18
 «Հայրենիքի փրկութեան շարժման» մասնակիցները շարունակում են պահանջել Փաշինեանի հրաժարականը՝  ի նշան պայքարի ու բողոքի՝ գիշերելով Հանրապետութեան հրապարակում

Նիկոլ Փաշինեանն ի զօրու  չէ որևէ հարց լուծելու՝ իր ձախողուած ներքին ու արտաքին քաղաքականութեամբ, աւելին՝ նա  հարցեր լուծելու ցանկութիւն էլ չունի

«Հայրենիքի փրկութեան շարժում»-ն այս օրերին  շարունակում է  անդադրում պայքարը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Շարժման մասնակիցները շարունակում են ամէն օր գիշերել հանրապետութեան հրապարակում՝ վրաններում՝ նշելով, որ իրենց պայքարը կանգ չի առնելու, քանի  դեռ մեր  հայրենիքը դէպի կործանում տանող  իշխանութիւնը չի հեռացել։

ՀՅԴ անդամները այս պայքարի բովում  իրենց մեծ ներդրումն ունեն․ ասում են՝  լիայոյս են, որ այս անգամ ևս  իրենց պայքարը յաջողութեամբ կը պսակուի, այս իշխանութիւնը կը հեռանայ, և վերջապէս հնարաւորութիւն կը լինի ձևաւորել նոր իշխանութիւն, որը  կը կարողանայ մեր հայրենիքը դուրս բերել ստեղծուած ծանր ու դժուարին վիճակից, լուծել այն ցաւոտ խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առաջ։

«Հորիզոն»-ի թղթակիցը մի երեկոյ անցկացրել է «Հայրենիքի փրկութեան շարժման» մասնակիցների կողքին՝ մի քանի ժամ ապրելով նրանց առօրեայով, վարակուելով նրանց պայքարի շնչով։ Վրանում  մնացող, գիշերն այնտեղ անցկացնող մարդիկ մի ընտանիքի  պէս են՝ միմեանց նկատմամբ  հոգատար, ջերմ․ թէյ են պատրաստում, փայտի վառարանի վրայ կարտոֆիլ եփում, միմեանց հիւրասիրում, հայրենասիրական երգեր երգում ու հաւատում, որ պայքարով ու տոկունութեամբ  հնարաւոր է հայրենիքը փրկել, հանել այս վիճակից։

Horizon Weekly Newspaper

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան  ատենապետ Տարօն Ղազարեանը, որը յաճախակի է լինում հրապարակում  և գիշերն այնտեղ անցկացնում, ասում է՝ ինքն  ու իր ընկերները պարբերաբար այցելում են շարժման միւս ներկայացուցիչներին, ծաւալում հետաքրքիր քննարկումներ՝ երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների վերաբերեալ։ Շարժման մասնակիցները նմանաբնոյթ քննարկումներ ունենում են նաև  իրենց այցելող քաղաքացիների հետ։

«Եղանակային պայմանները փոքր-ինչ անբարենպաստ են, բայց դրանք մեզ համար  էական դժուարութիւններ չեն ստեղծում և չեն կարող մեզ ետ պահել մեր պայքարից ու մեր բռնած ուղուց։ Մեր պայքարը մէկ հանգրուան ունի՝ դաւաճան Նիկոլ Փաշինեանի և իր քաղաքական թիմի հեռացումը։ Մեր պայքարը կը շարունակուի այնքան  ժամանակ, քանի դեռ նրանք իշխում են մեր երկրում։  Բայց, այնուամենայնիւ, վստահութիւն ունեմ, որ այս իշխանութիւններին շատ ժամանակ չի մնացել պաշտօնավարելու, և շուտով մեր պայքարն իր յաջող հանգրուան կը հասնի», —  նշում է Տարօն Ղազարեանը։

Նա ընդգծում է՝ թէև իրաւական առումով  Հայաստանում իշխանութիւններ կան, բայց փաստացի մեր երկիրը չի կառավարւում և, դրանից ելնելով, օր օրի մեր պետութեան ու հասարակութեան առջև ծառացած մարտահրաւէրներն աւելի վտանգաւոր են դառնում։

«Հասարակութեան այն շրջանակաները, որոնք անմասն են մնում  Փաշինեանի հրաժարականի պահանջից, շուտով թէկուզ ինքնապաշտպանական բնազդներից ելնելով՝ իրենք իսկ ոտքի կը կանգնեն ու կը պահանջեն Փաշինեանի հրաժարականը, քանի որ անվտանգային  մարտահրաւէրներին զուգահեռ՝ սոցիալական  խնդիրներն  են մեզ համար պատուհաս դառնում: Դիցուք՝  պատերազմից առաջ կամ յետոյ մեր պետական մարմինների աշխատանքը կարող ենք ուսումնասիրել ու հասկանալ, որ որևէ մարմին յաւուր պատշաճի գործունէութիւն չի ծաւալել  այդ ընթացքում և մեր պետական մարմինները գործում են իներցիայի ուժով, իսկ այսպիսի մարտահրաւէրների պարագայում չենք կարող առաջ ընթանալ այդ  տարբերակով, հետևաբար՝ օր օրի աւելի մեծ հրամայական է դառնում Նիկոլի հեռացումն իշխանութիւնից և օր օրի  աւելի շատ մարդ է դա գիտակցում», —  նշում է Տարօն Ղազարեանը։

Դաշնակցական Ռուսլան Բարսեղեանը, որը մասնագիտութեամբ քաղաքագէտ է, նշում է՝ հետևելով քաղաքական գործընթացներին՝ վստահաբար կարող է ասել՝ միջազգային հարթակներին մանրադիտակով նայելիս  պարզ է դառնում՝ այն պետութիւնները, որոնք ՀՀ-ի հետ այս կամ այն կերպ կապուած են, հիմնականում բացասաբար են արտայայտւում Փաշինեանի ու նրա վարչակարգի վերաբերեալ։

Horizon Weekly Newspaper

«Ռուսաստանում տեղի ունեցած վերջին հանդիպումը  վկայում  է այն մասին, որ այն վերաբերմունքը, որը ցոյց տուեցին Նիկոլ Փաշինեանին, այն կարգավիճակը, որով նա գնաց այնտեղ, պարզապէս ահաւոր էր։ Նա  Հայաստանում յայտարարել էր, որ գնալու է առաջին հերթին գերիների հարցը և ճանապարհային ապաշրջափակման հետ կապուած հարցերը լուծելու, սակայն  պարզ դարձաւ, որ գերիների հարցը, որը մեր ժողովրդի համար այսօր չափազանց կարևոր է, մնաց օրակարգից դուրս», —  նշում է Ռուսլան Բարսեղեանը նշելով՝  Նիկոլ Փաշինեանը պէտք է օր առաջ հրաժարուի այն աթոռից։

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսեանն էլ նշում է՝ իրենց պայքարի ոգին օգնում է հաւատալ, որ շուտով հնարաւոր կը լինի ազատուել դաւաճաններից։

«Պիտի դաւաճաններից ազատուենք, որ մեր երկիրն ուշքի բերենք։ Ապագային նայելով՝ տեսնում եմ ազատ, անկախ ու միացեալ Հայաստան։ Մենք դրան անպայման հասնելու ենք։  Մեր ընկերների զրոյցները, մեր տեսլականները կապուած են բանակի ու պետութեան հզօրացման հետ», –  նշում է Գագիկ Սարգսեանը։

Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինեանն ի զօրու  չէ որևէ հարց լուծելու՝ իր ձախողուած ներքին ու արտաքին քաղաքականութեամբ, աւելին՝ նա  հարցեր լուծելու ցանկութիւն էլ չունի։

«Թէ նա ինչպիսի պատուէր է կատարում,  ժամանակը ցոյց կը տայ։ Կը ճշգրտուի, թէ նա ում պատուէրը կատարեց՝ մեր երկիրն այս վիճակին հասցնելով։ Դատելով կատարուողից՝ կարող եմ ասել՝  Եւ նա մենակ չէ։ Կարծում եմ՝ այս դաւաճանական  ակտին գոնէ մի քանի հարիւր հոգի  է մասնակցել։ Սա վաղուց նախապատրաստուած  է եղել։ Շատ լաւ հասկաալով, որ մեր բանակն ամենակայացած ինստիտուտներից էր, առաջինը մեր բանակի վրայ յարձակեցին, և այսօր էլ  մեր բանակի վրայ  յարձակում կայ․ փորձում են թուլացնել մեր բանակը, բայց դա նրանց չի յաջողուելու։ Մեր ժողովրդի ոգին տոկուն է», —  նշում է Գագիկ Սարգսեանը՝  ընդգծելով՝ թէև ժողովրդի որոշ զանգուածների շրջանում  վհատութիւն ու յուսահատութիւնն է նկատւում,  բայց  հասարակութեան մեծ մասը տոկուն է, հետևաբար՝ բոլորս մի բռունցք դառնալով՝  պիտի կարողանանք դուրս գալ ստեղծուած ծանրագոյն իրավիճակից։

 Յասմիկ Բալէեան

Աղբյուրը՝ horizonweekly.ca

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica