close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները

Արցախ

21 Հունվարի 2021, 21:20
 Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները

Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների հունվարի 21-ին տեղի է ունեցած համատեղ նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ 2021 թվականի բյուջեով նախարարությանը նախատեսվում է հատկացնել 14 մլրդ 173 մլն դրամ, որը անցյալ տարվա համեմատ շուրջ 1 մլն 867 հազ-ով  պակաս է, ինչը պայմանավորված է պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներում մնացած  ուսումնական և մշակութային հաստատությունների հոդվածների ծախսերի կրճատմամբ:

Փոխնախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների առաջադրած՝ ուսանողների վարձավճարումների փոխհատուցմանը, կրթական և մշակութային, սպորտային հաստատությունների կորուստների հստակեցմանը, նրանց  աշխատակիցների աշխատավարձերի փոխհատուցմանը, օկուպացված տարածքների  աշակերտների կրթական իրավունքների պաշտպանությանը, գիտական թեմաների և ծրագրերի ընտրությանը, տեխնոպարկերի ստեղծմանը, և բնագավառին վերաբերող այլ հարցերին, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica