close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում. դատարանը բավարարել է հայցը

Իրավունք

21 Հունվարի 2021, 17:37
 Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում. դատարանը բավարարել է հայցը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում: Այս մասին  Yerkir.am-ը  տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

«Ամատունի Սասունիկի Վիրաբյանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:

Ամատունի Սասունիկի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանը ճանաչել անվավեր:

Ամատունի Սասունիկի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:

Պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Սասունիկի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում:

Դատական այս որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունների՝ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ լինելու մասին հայտարարությունները միֆ են։

Իրականում Փաշինյանի ռեժիմը պետական հիմնարկներում ինտենսիվորեն հավաքագրում է սեփական քմահաճույքները կատարող ստրկամիտներին։

Իշխանություններին հրատապ կարգով անհրաժեշտ են ոչ թե ոլորտի լավագույն մասնագետներ, այլ պատահական մարդիկ, ովքեր անվերապահորեն կկատարեն բացահայտ ադրբեջանամետ քարոզչություն իրականացնող Փաշինյանի ցնորամիտ որոշումները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica