ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին․ Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
21 Հունվարի 2021, 19:59

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվեց հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում եւ նաեւ մեր առաջարկով կփորձի լինել Արցախում։
Իհարկե, քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։
Եւ քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։
Առաջինը, բնականաբար, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել եւ զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերի ընկած քաղաքացիական անձանց, այլեւ նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։
Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված եւ իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը եւս այս աղետալի պատերազմի հումանիտար հետեւանքներից է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Եւ, բնականաբար, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի «լավագույն ավանդույթները» շարունակվում են, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն, ես իմ ելույթում նշել եմ նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը, պնդելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են եւ որպես այդպիսին պիտի ենթարկվեն պատասխանատության միջազգային իրավունքի առաջ»։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
8 Մարտի 2021, 15:41
8 Մարտի 2021, 19:04
8 Մարտի 2021, 17:20
8 Մարտի 2021, 12:30
8 Մարտի 2021, 08:18
8 Մարտի 2021, 15:38
8 Մարտի 2021, 11:43
8 Մարտի 2021, 15:47
8 Մարտի 2021, 21:39
8 Մարտի 2021, 16:24
8 Մարտի 2021, 08:23
9 Մարտի 2021, 00:16
5 Մարտի 2021, 10:53
2 Մարտի 2021, 14:27
5 Մարտի 2021, 20:37
2 Մարտի 2021, 20:43
2 Մարտի 2021, 20:24
4 Մարտի 2021, 20:28
2 Մարտի 2021, 20:03
5 Մարտի 2021, 13:29
2 Մարտի 2021, 13:12
6 Մարտի 2021, 11:04
8 Մարտի 2021, 15:41
3 Մարտի 2021, 14:18
25 Փետրվարի 2021, 13:57
14 Փետրվարի 2021, 12:11
5 Մարտի 2021, 10:53
26 Փետրվարի 2021, 23:37
2 Մարտի 2021, 14:27
5 Մարտի 2021, 20:37
24 Փետրվարի 2021, 16:05
27 Փետրվարի 2021, 19:50
18 Փետրվարի 2021, 17:39
25 Փետրվարի 2021, 13:53
25 Փետրվարի 2021, 19:27
25 Փետրվարի 2021, 21:21
8 Մարտի 2021, 23:09Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է ա...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
8 Մարտի 2021, 18:07Պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկած...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
16 Փետրվարի 2021, 17:19Իշխանությունը «Անասնաֆերմա»-ից անցել է «1984»-ին
8 Մարտի 2021, 17:36ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...