close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները

Հասարակություն

21 Հունվարի 2021, 19:28
 Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները

Երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Այս մասին հայտնում են Արցախի Աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությունից։

«2020թ.-ի պատերազմական գործողություններով եւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ պայմանավորված՝ երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։

Մասնավորապես, եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքնության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։

Նշված անձանց կենսաթոշակները եւ դրամական այլ հատուցումները կշարունակվեն վճարվել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտում նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով»,- ասվում է հաղորդագրությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica