close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը, Թուրքիան և Վրաստանը շահում են Ղարաբաղի վերաբերյալ նոր համաձայնագրերից. ՌԴ ԱԽ

Աշխարհ

21 Հունվարի 2021, 14:07
 Իրանը, Թուրքիան և Վրաստանը շահում են Ղարաբաղի վերաբերյալ նոր համաձայնագրերից. ՌԴ ԱԽ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. հունվարի 11-ին ձեռք բերված նոր համաձայնագրերը ձեռնտու են ոչ միայն Ռուսաստանին, Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, Իրանին և Վրաստանին. հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղական Ռաշիդ Նուրգալիևը։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է այս երկրների ղեկավարների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2021 թվականի հունվարի 11-ին, Նուրգալիևն ասել է. «Որպես առաջնահերթություն՝ դրված է երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունների վերականգնումը՝  Հայաստանի և Ադրբեջանի շահերից բխող փոխադրումներն ապահովելու համար: Հարևան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը, նույնպես կկարողանան օգտվել այդ հաղորդակցուղիներից՝ միջազգային տրանզիտը զարգացնելու համար»:

Նա հավելել է, որ այս քայլը ստեղծել է «հիմնարար նախադրյալներ Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica