close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց

Առողջապահություն

21 Հունվարի 2021, 11:41
 Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին:

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում:

Նրա խոսքով՝ դեռեւս 2013-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որոնք նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։

«2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր, որ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները:

Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար եւ նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել  Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման եւ բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր  կառավարության՝ 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրով»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը, հիմա անհրաժեշտություն է առաջացել լրացնելու այդ գումարը:

Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով: «Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարեւորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, եւ նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելու»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica