close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

Արցախ

21 Հունվարի 2021, 09:37
 Արցախում անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ անհայտ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից՝ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում համատեղ որոնողական խմբերին։

Ըստ հաղորդման՝ առ այսօր ստացվել է 2320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica