close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր, կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից. Արթուր Ղազինյան

Քաղաքական

20 Հունվարի 2021, 17:43
 Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր, կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը «Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Արցախի երրորդ պատերազմին առնչվող մի շարք հարցերի։ Գրառումը՝ ստորեւ․

«Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն. 6000-ի հասնող կյանքեր,10.000-ից ավել անդամահատված մարմիններ, հազարավոր անհետ կորածներ:

Մի խոսքով, երկրորդ հայկական ցեղասպանություն եւ ազգային մեծ ողբերգություն: Բայց ինչու՞ այդքան շատ, ահավոր շատ, անտանելի շատ: Կարելի ՞ էր խուսափել այսքան զոհերից, հնարավո՞ր էր փրկել հազարավոր երիտասարդ հայրենասեր կյանքեր:

Միանշանակ այո, եւ ոչ թե հնարավոր էր, այլ ուրիշ կերպ չէր կարող լինել, եթե պատերազմը ղեկավարեր ու վարեր պետական մտածողություն ունեցող, Հայկական շահի վրա ձեւավորված ու գործող ռազմա-քաղաքական էլիտան:

Պարզ օրինակ, ինչպե՞ս կարելի էր զինվորներին տեղափոխել մարդատար զինվորական մեքենաներով կամ ավտոբուսներով, եթե ապահովված չէ օդային պաշտպանությունը, երկնքում անարգել պտտվում են թշնամու գերարդիական հարվածսյին անօդաչու թռչող սարքերը: Պատերազմի ցանկացած մասնակից կամ ռազմական գործից գիտակ անձ կհաստատի, որ Հայկական բանակի եւ կամավորների շրջանում զոհերի գերակշռող թիվը հետեւանք է թշնամու ԱԹՍ-րի անարգել աշխատանքի:

Կամ մյուս օրինակը. պատերազմի առաջին օրերին առաջին գիծ են ուղարկվում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհելու պատրաստ, բայց զինվորական գործից անտեղյակ հազարավոր հայորդիներ, մինչդեռ ՀՀ զինված ուժերի ռեզերվային կազմը շաբաթներով պահվում էր ուսումնական զորամասերում եւ չէր ուղարկվում լրահամալրման կամ զորահամալրման: Կամավորները՝ հայտնվելով առաջին գծում, չտիրապետելով ռազմական գործի առանձնահատկություններին եւ պատրաստ չլինելով վարել իրական մարտեր, դիմում էին խուճապային նահանջի, ինչը վերածվում էր քաոսի եւ կազմալուծում կանոնավոր բանակի աշխատանքը՝ այն վերածելով անկանոն փախուստի դիմող կամավորական ջոկատների:

Ավելի ցայտուն օրինակ է Շուշին. ինչպես եւ ինչ հանգամանքներում թշնամին մոտեցավ Շուշիին, ո՞վ էր համակարգում Շուշիի պաշտպանսւթյունը, ներգրավվա՞ծ էր արդյոք Արցախի կանոնավոր բանակը Շուշիի պաշտպանությանը: Այս հարցերը տրվել են բազմիցս, սակայն լսվում է մեկ պատասխան. քննենք, պարզենք, հասկանանք: Իսկ քննողն ու պարզողը, վիրավորված ձեւանալով, հիստերիկ կնոջ պես բղավում է Շուշին ազատագրած ու թշնամուն ստորացրած ՀՀ Նախագահի վրա:

Գոնե պատկերացնում ե՞ք թե քանի զոհ ենք տվել նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, գիտե՞ք, որ գրեթե բոլորը հայրենասեր կամավորականներ են եղել, որոնք մեծ նվիրումով շտապել են թշնամուց պաշտպանել «առանց մարտերի, բանավոր փոխըմբնումով արդեն հանձնած» բերդաքաղաքը, որտեղ մուղամ լսելու եւ թեյ խմելու հրավերն Հայաստանից ուղարկված էր պատերազմից դեռ ամիսներ առաջ:

Երեւի գիտեք, կամ չգիտեք, եւ ոչինչ չենք անում իմանալու համար, քանի որ թշնամուն Շուշիում մուղամ լսելու հրավիրող կողմը սա համարում է ռազմական գաղտնիք ու հազարավոր ընտանիքների պահում իրենցից կախման մեջ՝ վերջին հույսի թույլ ակնկալիքով:

Լավ, բայց ինչի՞ համար,ինչու՞ այսքան դաժանաբար պատժեցին մեզ, այսքան ցավ ու տառապանք պատճառեցին Հայ մայրերին, քույրերին, դուստրերին, եթե այս ամենը կարելի էր կանգնեցնել դեռ հոկտեմբերի 3-ին, ապա 10-ին, լավ, վերջապես, հոկտեմբերի 20-ին: Հիմա հազարավոր տղաներ կգրկեյին իրենց մայրերին, ընտանիք կկազմեյին, երեխաներ կունենային:

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ . . .

Վախենում եմ մտածել նույնիսկ, որ մեծ թվով զոհերը անհրաժեշտություն էր դավադիր ու դավաճանական ծրագիրն ամբողջությամբ իրագործելու համար երկու հիմնական պատճառով.

1. Կոտրել Հայ ազգի կամքը, ոգին, պետականության ողնաշարը, ՎԱԽԵՑՆԵԼ մեր ժողովրդի աչքը թուրքից, Հաղթող Ազգին դարձնել թուրքի հետ ստորացուցիչ բարեկամություն աղերսող բիոզանգված, որը պատրաստ է ցանկացած ստորացման, պատրաստ է թշնամուն հանձնել Հայրենիքի ցանկացած մաս, միայն թե նորից պատերազմ չլինի, պատրաստ է հանդուրժել դավաճան վիժվածքների ընտանիքն ու նրանց ճիվաղ ու ողորմելի խմբին, միայն թե չվերադառնան ՀԱՂԹԱՆԱԿ կերտած ու դա պահանջող մարդին, ուժերը: Դա ադրբեջանի երազանքն է, որն այսօր իրականություն ենք դարձնում մենք, մեր սեփական վախից դողացող ձեռքերով;

2. Հայ Ազգի պայքարող ու հայրենասեր տեսակի ոչնչացում, ԳԵՆՈՑԻԴ, քանզի պատերազմի առաջին իսկ օրից կռվելու ու զոհվելու էին գնացել ամենահայրենասեր ու ազգային կամքի եւ ոգու տեր մարդիկ: Նրանք հիմա չկան, լուռ են, չեն խանգարում ու խոչընդոտում իրենց կողմից այդքան սիրելի Հայրենիքի ոչնչացման թշնամական ծրագրին:

Նրանք ուղղակի անմահացել են՝ խռովել ու վիրավորվել են մեզանից՝ ապրողներից, եւ միգուցե հիմա բարձունքում նստած նայում են մեզ ու տխուր մտածում. արժե՞ր մեռնել այս «ժողովրդի» համար . . .

Իսկ Ազգը պայքարում է, ԴԻՄԱԴՐՈՒՄ, եւ կյանքի կոչում լրջագույն առաքելություն. ԱՊՐԵԼ, ՀԱՂԹԵԼ ՈՒ ՀԶՈՐԱՐԱՆԱԼ՝ անմահացած հերոսների սխրանքներին նոր իմաստ ու բովանդակություն հաղորդելու ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ:

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, այլ կերպ չի կարող լինել . . .»։

Հոսանքազրկումներ կլինեն
27 Փետրվարի 2021, 10:22 Հոսանքազրկումներ կլինեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica