close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը պատժամիջոցներ է կիրառել Թրամփի ու նրա վարչակազմի դեմ

Տարածաշրջան

20 Հունվարի 2021, 14:39
 Իրանը պատժամիջոցներ է կիրառել Թրամփի ու նրա վարչակազմի դեմ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ամերիկյան ներկայիս վարչակազմի մի շարք այլ աշխատակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. ասվում է գերատեսչության հայտարարությունում:

«Պատժամիջոցներ են կիրառվում Թրամփի, Պոմպեոյի, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսփերի, պաշտպանության նախարար Քրիստոֆեր Միլերի, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, ԿՀՎ տնօրեն Ջինա Հասպելի, ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի, Իրանի և Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսի և Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակից Անդրեա Գացկիի նկատմամբ»,- նշել է  Իրանի ԱԳՆ խոսնակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica