close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի առաջնորդ, Աբդուլ Համիդի ծոռ Դյունդար Աբդուլքերիմ Օսմանօղլուն

Աշխարհ

20 Հունվարի 2021, 13:06
 Սիրիայում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի առաջնորդ, Աբդուլ Համիդի ծոռ Դյունդար Աբդուլքերիմ Օսմանօղլուն

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի առաջնորդ Դյունդար Աբդուլքերիմ Օսմանօղլուն.  Twitter-ի իր էջում հայտնել է նրա ազգական Օրհան Օսմանօղլուն:

Նա գրել է. «Դամասկոսում կյանքից հեռացել է մեր քեռին՝ Շեհզադե Աբդուլքերիմ Դյունդար Օսմանօղլու էֆենդին»: Նրա խոսքով՝ տոհմի ղեկավարը կյանքից հեռացել է 2021 թվականի հունվարի 18-ին:

Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Դյունդար Օսմանօղլուն լուրջ առողջական խնդիրներ ուներ: Մահացածի եղբորորդին՝ արքայազն Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն, բացատրել է, որ իրենք փորձել են հորեղբորը վերադարձնել Թուրքիա, բայց չեն կարողացել:

Նշենք, որ մահացածի հայրը Մեհմեդ Աբդուլքերիմն էր՝ Մեհմեդ Սելիմի որդին, որն օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի միակ որդին էր։ Օսմանյան դինաստիան Թուրքիայից արտաքսվել է 1924 թ., երբ Աթաթուրքի որոշմամբ վերացվեց խալիֆայությունը։ Դինաստիայի ներկայացուցիչները սփռված են աշխարհով մեկ։

Դինաստիան կղեկավարի Դյունդարի եղբայրը՝ Հարուն Օսմանօղլուն։

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica