close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը բազմիցս առաջարկել է աջակցություն Հայաստանին պատերազմի ժամանակ, բայց տեղ չի հասել․ Նաիրի Հոխիկյան

Աշխարհ

20 Հունվարի 2021, 12:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը բազմիցս առաջարկել է աջակցություն Հայաստանին պատերազմի ժամանակ, բայց տեղ չի հասել․ Նաիրի Հոխիկյան

Իրանը Հայաստանին բազմիցս առաջարկել է աջակցություն պատերազմի ժամանակ, բայց թե ինչու դա տեղ չի հասել, պատասխանատու մարմինները պետք է պատասխանեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը մամուլի ասուլիսում։

Նրան այս տեղեկությունը փոխանցել են Իրանից։

«Իրանցի իմ գործընկերներից եմ ինֆորմացիա ստացել, որոնք հասկանում են, որ այն ինչ տեղի ունեցավ ՀՀ դեմ, շատ արագ տեղափոխվելու է Իրանի տարածք։ Երբ ես իրանցիներին հարց եմ տալիս՝ դուք այդքան բան հասկանալով հանդերձ, ինչո՞ւ մեզ չօգնեցիք պատերազմի ժամանակ, պարզվում է՝ նրանք բազմիցս առաջարկել են աջակցություն, բայց թե ինչո՞ւ տեղ չի հասել այդ աջակցությունը, դա պատասխանատու մարմինները պետք է պատասխանեն»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Նա հավելեց, որ ամենաշատ հնչող պատասխանն այն է, որ՝ Իրանը ամերիկյան պատժամիջոցների տակ է և «մենք չենք ուզում ևս հայտնվել մեր գործընկեր ամերիկացիների պատժամիջոցների տակ»։

Արդյունքում, ըստ նրա, ունեցանք այն, ինչ ունեցանք։

Բանն այն է, որ Արցախի՝ Ջաբրայիլի զորամասում և շրջակա շինություններում, որ ժամանակին կառուցվել էին հայ զինծառայողների ընտանիքների համար, մոտ 5 հազար ահաբեկիչ է տեղակայված, որոնք, ըստ փորձագետի, ոչ այնքան Արցախի դեմ ագրեսիա կիրառելու համար են, որքան Իրանի տարածք ներթափանցելու համար։

Նաիրի Հոխիկյանը կարծում է, որ իրական վտանգ Իրանի համար կլինի այսօրվանից հետո, երբ Ջո Բայդենը երդմնակալի։

«Մենք անընդհատ ականատես ենք լինում Ադրբեջանի տարածքից ԱԹՍ-ների մուտք Իրանի տարածք և չեմ կասկածում, որ ադրբեջանցիները կարողանում են ինֆորմացիա ստանալ»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Վերջին տեղեկություններով, որը նա ստացել է 2020 թ-ի դեկտեմբերի 11-ին՝ Իրան-Արցախի գրավյալ տարածքներ սահմանային հատվածում՝ Արաքսի հովտում, իրանցի 10 սահմանապահ զոհվել է ահաբեկիչների և Իրանի սահմանապահների բախման հետևանքով։

Նա վստահեցրեց, որ ահաբեկիչները փորձում են Ջաբրայիլից ներթափանցել Իրանի հյուսիսային շրջաններ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica