close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Զաքարյան

Քաղաքական

20 Հունվարի 2021, 12:57
 Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Զաքարյան

Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն կկարողանա՞, կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է:

Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքական կորիֆեյներից մեկը: Որպես փոխնախագահ, նախկինում նա առաջնային դեր է ունեցել, և անձամբ ծանոթ է արտաքին քաղաքական բոլոր հարցերին: Նրա անձնական ջանքերը հատկապես վրացական հարցերում՝ 2008թ-ից սկսած բավականին ցայտուն են եղել: Սակայն հետագայում, նրա կողմից համակարգվող «վերբեռնման» գործընթացը՝ որի նպատակն էր հարթել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կոշտ և սուր անկյունները, որևէ շոշափելի արդյունքներ չի գրանցել:

Ամբողջ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը շարունակում է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ բերելով ավելի շատ ու ավելի մեծ սպառնալիքներ: Ներկայումս միակ գերտերությունը, որն ամենօրյա ռեժիմով շահագրգռված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությամբ ու կանխատեսելիությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն է: Այս իրավիճակում, դժվար է ասել, թե հատկապես ինչպիսի՞ դերակատարում կունենա ԱՄՆ-ը, որտեղ Բայդենի վարչակազմի հավանական ներկայացուցիչները հայտնի են ՌԴ նկատմամբ իրենց՝ մեղմ ասած կոշտ դիրքորոշումներով:

Էնտոնի Բլինկենը, Վենդի Շերմանը, Ուիլյամ Բերնսը, Վիկտորիա Նուլանդը, Անդրեա Սլոատը, Նենսի Մըքէլդաուին անշուշտ մեծ փորձառությամբ գործիչներ են, բայց արագ փոփոխվող աշխարհում ԱՄՆ-ը դերակատարությունը և նրա նկատմամաբ վստահությունը ևս փոխվել է: Այսպես կոչված ժողովրդավարության անվան տակ առաջ մղվող ծրագրերը, տարբեր երկրներում ներքաղաքական վարիացիաները, դրանց արդյունքում ձևավորված քաոսային «կառավարումը»-ը հանգեցրել են տարածաշրջանային բարդ ու պայթյունավտանգ հարաբերությունների:

Կարելի է ենթադրել, որ նոր նախագահի պարագայում ԱՄՆ-ը առնվազն կփորձի ակտիվացնել հարաբերություները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Հատկապես, որ Թրամփի վարչակազմը շեղվել էր այդ ուղղություններից՝ կենտրոնանալով հիմնականում Չինաստանի, Իրանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի վրա: Դա առավել ցայտուն երևաց հայ-ադրբեջանական վերջին պատերազմում, որտեղ ԱՄՆ-ը արձագանքը զուտ ձևական և սիմվոլիկ բնույթ ուներ:

Վերջին երեք տարիներին, Հարավային Կովկասում ԱՄՆ միակ ներկայությունը եղել է 2018թ. Բոլթոնի այցելության տեսքով, ով Նիկոլի կառավարությանը խորհուրդ տվեց հրաժարվել պատմական կարծրատիպերից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը (բնականաբար՝ ստացվեց ի վնաս Հայաստանի):

Արցախյան պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ամենաթեժ փուլերում, հետևաբար ԱՄՆ դերակատարությունը զրոյական էր, չհաշված նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի մի շարք սպոնտան հայտարարությունները: Իսկ պատերազմի ընթացքում Բայդենի արած մի շարք հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի վրա գործնական ազդեցություն ունենալ չէր կարող:

Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը միակ գերտերությունն է, ով ապացուցեց իր անվերապահ ազդեցությունը և դոմինանտ դերը Հարավային Կովկասում: Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը այս իրողության հետ, առայժմ դժվար է ասել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին վերակենդանացնելու փորձեր ԱՄՆ կողմից կարծում եմ կարվի:

Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը Հարավային Կովկաս վերադառնալու համար ունի իհարկե Թուրքիայի խաղաքարտը, որի միջոցով Ադրբեջանի վրա կարող է ավելացնել ադեցությունը: Իսկ, որքանո՞վ Էրդողանի Թուրքիան կցանկանա ուղիղ մասնակցություն ունենալ Ռուս-ամերիկյան հակադրություններին, ևս դժվար է ասել:

Հաջորդ հանգամանքը Իրանի հետ 2015-ից ընդհատված միջուկային հարցի շուրջ ԱՄՆ բանակցությունների վերսկսման քայլերը կարող է լինել, որի հեռանկարները նույնպես անկանխատեսելի զարգացումների կարող են բերել տարածաշրջանի համար: Հետևաբար, գոնե տեսանելի ապագայում ԱՄՆ-ի պասիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ամենայն հավանականությամբ չի փոխվի, հատկապես, որ Հարավային Կովկասից ԱՄՆ հեռանալը սկսվել էր դեռևս Օբամայի նախագահության տարիներից:

Մի բան կարծում եմ հստակ է, որ ապագայում Հարավային Կովկասի և Կենտրանական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան:

Դատելով հայտարարություներից՝ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Չինաստանի դերը որպես սպառնալիք իր տարածաշրջանային գերակայություններին, չնայած որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում Պեկինի հետ համագործակցությունը գլոբալ հարցերում: Միևնույն ժամանակ, Բայդենի կողմնակիցները Ռուսաստանը դիտարկում են որպես գլոբալ անվտանգության հարցերում հիմնական մրցակից ու հակառակորդ: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Բայդենի նախագահության տարիներին ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կարող են ավելի սրվել, չի բացառվում, որ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ:

Միակ երկիրը, որտեղ դեռևս պոտենցիալ հնարավորություն կա ԱՄՆ-ՌԴ համագործակցության համար՝ Վրաստանն է: Իսկ արցախյան վերջին պատերազմը և հետևանքներն առայժմ ցույց են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի, և ԵՄ-ի հատաքրքրությունների բացակայությունը»:

 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica