close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ՝ բացատրություն տալու

Քաղաքական

20 Հունվարի 2021, 12:48
 Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ՝ բացատրություն տալու
Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:

«Պարզվում է ի՛նչ. ինձ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու որևէ գործի մասով նյութերի նախապատրաստման շրջանակներում: Խոսքը վերաբերում է իմ կողմից արված ինչ-որ հրապարակումների: Զանգահարող աշխատակիցը հրաժարվեց իհարկե ներկայացնել, թե կոնկրետ որ հրապարակման մասին է խոսքը: Պահանջել եմ գրավոր ծանուցում, որի արդյունքում կորոշեմ հետագա գործողությունները օրենքով սահմանված իմ իրավունքների և պարտականությունների շրջանակներում:

Զարգացումները կներկայացնեմ հաջորդիվ:

Հ.Գ. եթե ձեզ թվում է, որ ԱԱԾ և այլ տեղեր մեզ հրավիրելով, կանչելով կամ բերման ենթարկելով հնարավոր է կասեցնել Հայրենիքի փրկությանն ուղղված մեր շարժումը՝ դուք լավ չեք պատկերացնում ում հետ գործ ունեք և ինչ է կատարվել մեր երկրի հետ»,-գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica